Հալեպի նահանգում ականների պայթյունից 13 զոհ կա

Մարտի 5–ին Հալեպի շրջանի 3 բնակավայրերում ականի պայթյունից զոհվել է ընդհանուր 13 մարդ, ինչպես նաև վիրավորվել 28 հոգի: Այս մասին, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Թել-Մարաղա բնակավայրում, ականի վրա պայթել է մարդկանց աշխատանքի տանող բեռնատարը։ Արդունքում զոհվել է 7 մարդ։  Բեռնատարի պայթյունի հետևանքով՝ կա նաև 14 վիրավոր:

Եվս մեկ մարդ, կրկին ականի պայթյունից, զոհվել է Հալեպի արևմուտքում գտնվող Թել–Արեն գյուղում, միջադեպում վիրավորվել է  13 քաղաքացի:

Բացի այս, Հալեպի նահանգի հարավ–արևմուտքում գտնվող Խանասեր շրջանում ականի պայթյունից մահացել են 6 հոգանոց ընտանիքից 5–ը։ Ընտանիքի մյուս անդամը վիրավորվել է։

Հիշեցնենք, որ ներկայումս Հալեպում է գտնվում հումանիտար օգնություն իրականացնող հայ սակրավորների ու բժիկների խումբը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *