Թալիշի ուղղությամբ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Դունիև Կամիլ Ալիբալա օղլուն (Duniyev Kamil Əlibala oğlu)։ Նրան այժմ տեղափոխել են զինհոսպիտալ, նրա ոտքն ամպուտացվել է։
[Թարմացում] Նշվում է, որ փոխգնդապետ Դունիևը զորամասի հրամանատար էր։ Ականի պայթյունից վիրավորվել են նաև զորամասի պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Հասան Ահմեդովը (Həsən Əhmədov), Էլշադ Օրուջովը (Elşad Orucov) և Մահարամ Աղաևը (Məhərrəm Ağayev): [Թարմացում]
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխգնդապետի վիրավորման լուրն Ադրբեջանի ՊՆ֊ն հաստատել է։