Այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Շիրազ Կամոյի Սահակյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Բերդի զինհոսպիտալ:
Տավուշում ականից վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում։
تم نشره بواسطة Արծրուն Հովհաննիսյան في 4 مايو، 2017
[Լրացում] Մայիսի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ և տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
[Լրացում] ՀՀ ՊՆ-ից Panorama.am լրատվակայքին հայտնել են, որ զինծառայողը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Բժիշկները զինվորականի առողջական վիճակը գնահատում են ծանր կայուն: