[Լրացում] Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա

Օգոստոսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և ստացել տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը։ 

Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքը եղել է Հայաստան–Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում։

Վիրավորված երկու քաղաքացիներն են նույն գյուղի բնակիչ 24-ամյա Մեհդիև Էլշադ Վիդադի օղլուն (Mehdiyev Elşad Vidadi oğlu) և 14–ամյա Հյուսեյնով Էլգյուն Ֆարիդ օղլուն (Hüseynov Elgün Fərid oğlu)։ Վերջիններս տեղափոխվել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։

Օգոստոսի 7-ին ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցիներից մեկը

Օգոստոսի 7-ին ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցիներից մեկը

Աղբյուրը հայտնում է նաև, որ նշված տարածքներում եղել են տարբերանշաններ, որոնք զգուշացրել են վտանգի մասին։ Դեպքի առթիվ տարվում է քննություն։

[Լրացում] Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14-ամյա Էլգյունի ոտքը հեռացրել են, իսկ 24-ամյա Էլշադի վիճակը նորմալ է։

Նշվում է, որ տղաները կենդանիներ են արածացրել գյուղի տարածքում, հետո դրանք անցել են արգելված գոտին։ Տղաները փորձել են կենդանիներին հետ բերել, արդյունքում պայթել են ականի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *