Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար է ստացել ևս 4 ընտանիք

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» գումար է փոխանցվել 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը։

Հովսեփ Կարենի Գրիգորյանը մահացել է 2018 թվականի հունվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Արմեն Համայակի Հարությունյանը մահացել է 2018 թվականի մարտի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ ուժեղ քամուց ծառի տապալման հետևանքով։

Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը զոհվել է 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, ականի պայթյունից։

Նրանց ընտանիքներին փոխանցվել է միանվագ 10 միլիոն դրամը։ Իսկ  20 տարվա ընթացքում ամսական կստանան 200 000 ՀՀ դրամ։

2-րդ խմբի հաշմանդամ, շարքային Բաբկեն Էդուարդի Սիմոնյանը վիրավորվել է 2018-ի հունվարի 12-ին, նրան փոխանցվել է միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ, իսկ 20 տարվա ընթացքում ամսական կտրվի 100 000 ՀՀ դրամ:

Օգոստոսի 7-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար են ստացել 44 զոհված զինծառայողի ընտանիք և 16 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *