Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, 1995թ․ ծնված Հասանով Ազադ Քամանդար օղլուն (Həsənov Azad Kamandar oğlu)։ 

Նշվում է, որ տղային տեղափոխել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ տղայի վիճակը ծանր է, հեռացրել են նրա ձախ ոտքը, իսկ ձեռքերին կան խորը վերքեր։ Տղան ականի վրա պայթել է անասուններ արածացնելիս։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի նկարում ականի վրա պայթած Հասանով Ազադ Քամանդար օղլուն է (Həsənov Azad Kamandar oğlu)։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի նկարում ականի վրա պայթած Հասանով Ազադ Քամանդար օղլուն է (Həsənov Azad Kamandar oğlu)։

Նշենք, որ լրատվականները հայտարարում են, որ ականի վրա պայթած տղան ապրիլյան պատերազմի ժամանակ մահացած քաղաքացիական Հասանովա Քամանդար գըզը Թուրանեի (Həsənova Turanə Kamandar qızı) եղբայրն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *