Չեչնիայում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 զինծառայող

Օգոստոսի 8-ին Չեչնիայի Աչխո-Մարտանովսկի շրջանի լեռներում ականի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի մեկ զինծառայող, ևս 2 հոգի ծանր վնասվածքներ են ստացել։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է «Կովկասյան հանգույց» պարբերականը։

Չեչնիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները

Չեչնիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները

Ըստ պարբերականի՝ Աչխո-Մարտանովսկի շրջանի լեռներում գտնվող Յանդի գյուղի մերձակայքում զինծառայողները հետախուզական աշխատանքեր են իրականացնելիս եղել, երբ 82-մմ ականի հիմքի վրա պատրաստված ինքնաշեն ական է պայթել։

Զոհված զինծառայողը հետախուզական դասակի հրամանատարն է եղել։ 3 զինծառայողն էլ ՌԴ զինված ուժերում ծառայում էին պայմանագրային հիմունքներով։

«Կովկասյան հանգույցի» հետ զրույցում Չեչնիայի ռազմական պարետատան աշխատակիցներից մեկը հայտնել է, թե զինվորականները ենթադրում են, որ ականը հնարավոր է տեղադրած լինեն անօրինական զինված խմբավորման անդամները։
Հավելենք նաև, որ միջադեպը գրանցվել է Ինգուշեթիայի հետ սահմանի մերձակայքում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ինգուշեթիայի Սունժենսկի շրջանում, որը սահմանակից է Չեչնիային, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում զինյալներին չեզոքացնելու ժամանակ օգտագործել էին հրետանային միջոցներ։ Գործողության ընթացքում սպանվել էր 8 զինյալ, ովքեր վերջերս էին համալրել «Իսլամական պետության» շարքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *