Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել․ Shamshyan

Մարտի 29-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի 32-ամյա բնակիչ Ա. Իվանովը «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով» տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ վնասվածքներն առաջացել են ականի պայթյունի հետևանքով:

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com կայքը։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը հրետակոծել էր Դավիթ Բեկ բնակավայրը։ Մեկ քաղաքացիական զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Այս առիթով Հայաստանում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները հայտարարել էին, որ ականազերծում են Սյունիքի մարզի Կոռնիձոր ու Դավիթ Բեկ գյուղերը։ Ավելի վաղ կենտրոնի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը այցելել էին Դավիթ Բեկ, որտեղ հայտնաբերել էին կասետային չպայթած ենթազինամթերք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *