Monthly Archives: Հոկտեմբեր 2018

Ռուսաստանի ՊՆ-ն պայմանագրայիններինն առաջարկում է 6 ամսում դառնալ լեյտենանտ

Հոկտեմբեր 13, 2018 13:41 | RAZM.INFO - Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է սպայական նոր 6-ամյա դասընթաց սկսելու մասին, որոնց կարող են մասնակցել քաղաքացիական բարձրագույն կրթություն ստացած շարքայինները, սերժանտները, ենթասպանները։ Continue reading

Որևէ բաց աղբյուր չի հաստատում Ադրբեջանին իտալական ինքնաթիռների վաճառքը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին Հոկտեմբեր 12, 2018 20:16 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ռուսական լրատվական–բլոգային հարթակներից մեկին, լուր էին տարածել, որ «Ադրբեջանը Իտալիայից գնել է 10 միավոր M-346 ուսումնամարզական ինքնաթիռ և պատվիրել է ևս 15-ը»: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ այս տեղեկությունը որևէ հիմնավոր աղբյուր չունի։ Continue reading

Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի

Հոկտեմբեր 11, 2018 17:07 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, 1995թ․ ծնված Հասանով Ազադ Քամանդար օղլուն (Həsənov Azad Kamandar oğlu)։  Continue reading

Արձակումից հետո վթարվել է ռուսական «Սոյուզ-ՖԳ» հրթիռը

Ռուսական Союз ՄՍ-10 տիեզերանավը արձակման պահին վթարվել է հիթռակիրը Հոկտեմբեր 11, 2018 14:30 | RAZM.INFO - Հոկտեմբերի 11-ին Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից արձակվելուց հետո վթարվել է «Սոյուզ-ՖԳ» հրթիռը, որը պիտի տիեզերք հաներ “Սոյուզ ՄՍ-10” տիեզերանավը։ Տիեզերանավի անձնակազմում էին ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը և ամերիկացի աստղագնաց Նիկ Հեյգը։  Continue reading

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հոկտեմբեր 11, 2018 12:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում ջրանցքի մոտ հայտնաբերվել է դիակ, որի քննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Ադրբեջանի ԶՈւ սպա Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu): Continue reading

Թուրքիայի զինուժը ստացել է ևս 3 միավոր T129 Atak հարվածային ուղղաթիռ

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ Հոկտեմբեր 10, 2018 20:33 | RAZM.INFO - Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) Թուրքիայի ցամաքային ուժերին մատակարարել է ևս երեք միավոր T129 Atak հարվածային ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) էջը։  Continue reading

Իդլիբից ամբողջությամբ դուրս է բերվել ընդդիմադիր ուժերի ծանր սպառազինությունը․ Թուրքիայի ՊՆ

Հոկտեմբեր 10, 2018 19:40 | RAZM.INFO - Հոկտեմբերի 10-ին ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված հուշագրով Իդլիբից ընդդիմադիր ուժերի ծանր սպառազինության, տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, զենքերի և ականանետերի դուրսբերման աշխատանքները։ Continue reading

Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Հոկտեմբեր 10, 2018 15:01 | RAZM.INFO - Հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Continue reading

Իրաքը ԱՄՆ–ից 82 մլն դոլարի ուղղաթիռ կգնի

Հոկտեմբեր 9, 2018 19:25 | RAZM.INFO - Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հավանություն է տվել Իրաքին ամերիկյան արտադրության 5 միավոր  Bell 407GX թեթև ուղղաթիռ վաճառելուն։ Ուղղաթռիռները զինված  են 7,62-մմ M240 գնդացիրներով։ Հավանական գործարքը գնահատվում է 82.5 մլն դոլար։  Continue reading

Ուկրաինայի հյուսիսում տեղակայված զինապահեստում պայթյուններ են եղել

Ուկրաինայի հյուսիսում տեղակայված զինապահեստում պայթյուններ են եղել Հոկտեմբեր 9, 2018 18:58 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9–ի առավոտյան Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Իչնյայի շրջանում տեղակայված 6–րդ զինապահեստի տարածքում պայթյուն է եղել, ինչից հետո սկսվել են հրդեհներ և պայթյուններ:  Continue reading