Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հոկտեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում ջրանցքի մոտ հայտնաբերվել է դիակ, որի քննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Ադրբեջանի ԶՈւ սպա Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu):

Նշենք, որ այս մասին հայտնել են ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով Sputnik Azerbaijan գործակալությանը։ Sputnik–ի կայքում այս լուրը արդեն հեռացված է, այնպես որ տեղեկությունը լրացուցիչ ճշտումների կարիք ունի։

Ադրբեջանի ՊՆ–ն ևս այս մասին որևէ հայտարարություն չի արել։

Ըստ աղբյուրի՝ Մամմեդովը գնդի հրամանատար էր, ինչպես նաև ծառայել էր հետախուզական բրիգադում։ Մամմեդովի գնդի հրամանատար լինելը հուշում է, որ վերջինս եղել է ներքին զորքերի սպա, քանի որ գնդեր ունի հենց ներքին զորքերը։

Ըստ հետաքննության՝ վերջինս ինքնասպան է եղել “Կալաշնիկով” ինքնաձիգով, որը վերցրել էր զորամասից։ Այժմ Գյանջայի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։

Ավելացնենք, որ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել են երիտասարդ մի տղայի լուսանկարներ և նշում են, որ նկարում հոկտեմբերի 9-ին մահացած Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է։ Եթե նկարում իսկապես Մամմեդովն է, ապա նա չի կարող լինել գնդի հրամանատար, քանի որ բավականին երիտասարդ է։

Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ նկարում Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu)

Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ նկարում Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu)

Նշենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 29 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *