Daily Archives: Հոկտեմբեր 1, 2018

Հայ-ռուսական միացյալ զորախումբը վարժանքներ է անում Հայաստանում

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014 Հոկտեմբեր 1, 2018 20:26 | RAZM.INFO - Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է անում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությանը ներգրավված է ավելի քան 1000 զինծառայող և ավելի քան 200 միավոր զինտեխնիկա, այդ թվում ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ։ Continue reading

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Ահվազում ահաբեկչության կազմակերպիչների վրա

ԻՀՊԿ Հոկտեմբեր 1, 2018 19:38 | RAZM.INFO - Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում Եփրատի արևելյան ափին տեղակայված որոշ օբյեկտների՝ ներկայացնելով որպես պատասխան Ահվազում կազմակերպված ահաբեկչության պատասխանատուներին։ Continue reading

Ադրբեջանը պատրաստվում է ռազմանավեր կառուցել թուրքական ընկերության հետ

Թուրքական Dearsan նավաշինական ընկերության արտադրության 33-մետրանոց կատեր Հոկտեմբեր 1, 2018 18:51 | RAZM.INFO - Թուրքական նավաշինական "Dearsan" գործարանը և Ադրբեջանի ռազմածովային ուժերը նախատեսում են միասին կառուցել 4 ռազմանավ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, մեջբերելով թուրքական ընկերության ծովային ծրագրերի մենեջեր Սերվեթ Բիլգինի հայտարարությունը։ Continue reading

Հոկտեմբերի 1-ին մահացել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբեր 1, 2018 17:49 | RAZM.INFO - Հոկտեմբերի 1-ին, ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Continue reading

ԱՄՆ-ն կօգնի արդիականացնել Վրաստանի ավիացիան

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան Հոկտեմբեր 1, 2018 15:38 | RAZM.INFO - Հոկտեմբերի 1-ին Վրաստանի ԶՈւ Ալեքսեևկա ավիաբազայում նշել են ռազմական ավիացիայի օրը: Այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներ: Եղել է նաև ՀՕՊ նոր միջոցների ցուցադրություն: Continue reading

Ղազախստանում ՀԱՊԿ վարժանքներին մասնակցում է 3000 զինծառայող և ավելի քան 500 միավոր տեխնիկա

ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությունը Ղազախստանում Հոկտեմբեր 1, 2018 15:30 | RAZM.INFO - Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի հարավային մասում՝ «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությունը։  Continue reading

Սեպտեմբերի 26-ին մահացած զինծառայողի գործով կալանավորվել է համածառայակիցը

Հոկտեմբեր 1, 2018 14:09 | RAZM.INFO - Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին մահացած կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի հրազենից վիրավորվել է համածառայակցի մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով։ Continue reading

Ռուսաստանը Սիրիայի զինուժին արդեն մատակարարում է Ս-300-ները

Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը. Իրանի ԶՈւ Հոկտեմբեր 1, 2018 13:18 | RAZM.INFO - Ռուսաստանը արդեն սկսել է Սիրիային Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները, որոնց նպատակը «Սիրիայում Ռուսաստանի կոնտինգենտի անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորելն է»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Continue reading