Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Ահվազում ահաբեկչության կազմակերպիչների վրա

Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում Եփրատի արևելյան ափին տեղակայված որոշ օբյեկտների՝ ներկայացնելով որպես պատասխան Ահվազում կազմակերպված ահաբեկչության պատասխանատուներին։ Այս մասին հայտնել է իրանական Irna գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ հարվածները հասցրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը։ Հարվածները եղել են 6-ը, ինչի հետևանքով սպանվել են ահաբեկչական խմբավորման ղեկավարներ և գործակալներ։

Նշվում է, որ գործողությանը ներգրավվել են նաև ԱԹՍ-ները՝ թվով 7-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն էր եղել, ինչի հետևանքով։ Ահաբեկիչները կրակահերթ էին բացել զորահանդեսով անցնող զինվորների և հավաքված ժողովրդի վրա: Նշվում էր, որ սպանվել է ավելի քան 24, վիրավորվել 53 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *