Սեպտեմբերի 26-ին մահացած զինծառայողի գործով կալանավորվել է համածառայակիցը

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին մահացած կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի հրազենից վիրավորվել է համածառայակցի մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Panorama.am կայքը՝ հղում անելով Քննչական կոմիտեին։

Համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայողը մահացել էր սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *