Թուրքական նավաշինական “Dearsan” գործարանը և Ադրբեջանի ռազմածովային ուժերը նախատեսում են միասին կառուցել 4 ռազմանավ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, մեջբերելով թուրքական ընկերության ծովային ծրագրերի մենեջեր Սերվեթ Բիլգինի հայտարարությունը։
Ըստ աղբյուրի՝ Բիլգինը հայտարարել է, որ իրենք արդեն բանակցել են Ադրբեջանի ղեկավարության հետ և նրանց ներկայացվել է 4 նախագիծ։
«Բացի այդ, այս հարցը քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ։ Եթե համաձայնեն, ապա մենք կսկսենք Ադրբեջանում համատեղ կառուցել նավեր․․․Ծրագիրը արդեն ներկայացվել է Ադրբեջանի ՊՆ-ին: Ինչպես նաև մենք համագործակցության առաջարկ ենք արել Բաքվի նավաշինական գործարանին։ Բոլոր նավերը կկառուցվեն Ադրբեջանում»,- ավելացրել է Բիլգինը։