Արձակումից հետո վթարվել է ռուսական «Սոյուզ-ՖԳ» հրթիռը

Հոկտեմբերի 11-ին Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից արձակվելուց հետո վթարվել է «Սոյուզ-ՖԳ» հրթիռը, որը պիտի տիեզերք հաներ “Սոյուզ ՄՍ-10” տիեզերանավը։ Տիեզերանավի անձնակազմում էին ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը և ամերիկացի աստղագնաց Նիկ Հեյգը։ 

Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

Վթարից հետո պատշաճ ձևով է աշխատել վթարի դեպքում փրկության համակարգը և անձնակազմը վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի տարածքում։

«Ռոսկոսմոսի» պաշտոնական թվիթերում հայտնված հաղորադագրության համաձայն անձնակազմն արդեն կապ է հաստատել և փրկարարներն արդեն սկսել են որոնումները։

Նշենք, որ սա անձնակազմով “Սոյուզ” հրթիռների երկրորդ վթարն է պատմության մեջ։ Առաջին դեպքը 1975թ․ մայիսի 24-ին է եղել, երբ “Սոյուզ-18” հրթիռը արձակվել է «Բայկոնուր» տիեզերակայանից, սակայն վթարի պատճառով տիեզերանավը դուրս չի եկել հաշվարկային ուղեծիր, իսկ մայիսի 26-ին անձնակազմը հետ է վերադարձել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *