Ռուսաստանի ՊՆ-ն պայմանագրայիններինն առաջարկում է 6 ամսում դառնալ լեյտենանտ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է սպայական նոր 6-ամյա դասընթաց սկսելու մասին, որոնց կարող են մասնակցել քաղաքացիական բարձրագույն կրթություն ստացած շարքայինները, սերժանտները, ենթասպանները։ Այս մասին հայտնում է «ԻզվեստիաՆ»։

Պայմաններից են 35 տարին չլրացած և առնվազն երեք տարվա ծառայող լինելը։ Հիմնականում պատրաստվելու են մոտոհրաձգային, տանկային, կապի, զենիթային և հրետանային դասակների հրամանատարներ։ Դասընթացի առաջին ամսվա պարապմունքները լինելու են տեսական, հաջորդ 5-ինը՝ գործնական։

Ծառայության նշանակվելուց հետո զորամասի հրամանատարները տալու են այս լեյտենանտների բնութագիրը, որն էլ հաշվի է առնվելու հաջորդ դասընթացի ծրագրում։

Ծրագիրը պայմանավորված է զորքերում կրտսեր սպայական օղակի (դասակի հրամանատարների) թվաքանակի պակասով։ Նշվում է, որ զինված ուժերը այսպիսով ձեռք կբերի լեյտենանտների, որոնք բանակը ճանաչում են ներսից։

Մեր կողմից ավելացնենք, որ սպաների թվաքանակի դիֆիցիտի այսպիսի լուծումներ կիրառվում են նաև մեր զինված ուժերում։ Տարիներ է ինչ գործում է սպայական կրթության մեկամյա դասընթացը, որին կարող են մասնակցել բուհն ավարտելուց հետո, ապա երկու տարի որպես դասակի հրամանատար սպայի աշխատավարձով ծառայել բանակում։ Բացի այդ, մեկ տարի առաջ ներդրվեց  «Պատիվ ունեմ» համանման ծրագիրը, որը բուհերի շրջանավարտներին առաջարկում է երեքամյա սպայական ծառայություն՝ համապատասխան աշխատավարձով: Ծրագրի մասնակիցը բուհում ուսմանը զուգահեռ կրթություն է ստանում ՌՈւՀ-ում։

Անցած տարվա սկզբին էլ հայտարարվեց, որ «Զինվորից սպա» նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինծառայությունն արդեն անցածները կկարողանան 2 տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ ռազմական համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Այս ծրագրի ճակատագիրը դեռ հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *