Չնայած ռուս-թուրքական պայմանավորվածությանը՝ Սիրիայի Իդլիբում զինյալները չեն հանձնվում

Այս տարվա սեպտեմբերի 17-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները ձեռք էին բերել Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու և այդ տարածքներից զինյալ խմբերին դուրս բերելու վերաբերյալ պայմանավորվածություն: Չնայած դրան՝ զինյալները չեն պատրաստվում հանձնվել:

Ըստ համաձայնագրի 5-րդ և 6-րդ կետերի նախատեսվում էր ՝

  • Մինչև հոկտեմբերի 15-ը գոտուց դուրս բերել ահաբեկչական բոլոր խմբավորումները
  • Մինչև հոկտեմբերի 10-ը գոտուց դուրս բերել հակամարտող կողմերի (փաստացի՝ խմբավորումների պատկանող) տանկերը, ՀԿՌՀ-ները հրետանին և ականանետերը:

Իդլիբում գործող խոշոր խմբավորումներից «Ազատագրության ազգային ճակատը», որը կապվում է Թուրքիայի հետ ողջունել է այս պայմանավորվածությունը:

Ամենախոշոր խմբավորումը՝ «Հայաթ թահրիր աշ-Շամը» հոկտեմբերի 14-ին երկակի ընկալվող հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մի կողմից խմբավորումը ընդունում է համաձայնագիրը, մյուս կողմից հայտարարում՝ որ պայքարը չի դադարեցնի և զենքերը վայր չի դնի:

Այս հայտարարությունից հետո Սիրիայի ԱԳՆ-ն վստահեցրել է, որ համաձայնագրի չպահպանման դեպքում Սիրիայի բանակը պատրաստ է Իդլիբում վերջ դնել ահաբեկչությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *