Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հավանություն է տվել Իրաքին ամերիկյան արտադրության 5 միավոր Bell 407GX թեթև ուղղաթիռ վաճառելուն։ Ուղղաթռիռները զինված են 7,62-մմ M240 գնդացիրներով։ Հավանական գործարքը գնահատվում է 82.5 մլն դոլար։
Նշվում է, որ նպատակադրվում է այս ուղղաթիռներով կոմպեսացնել իրաքյան IA407 ուղղաթիռների վերջին տարիների կորուստները և «ուժեղացնել» ԻՊ–ի դեմ պայքարում արդյունավետությունը։ Այս ուղղաթիռները ներառում են APKWS կառավարվող հրթիռների արձակման կայաններ։