Թուրքիայի զինուժը ստացել է ևս 3 միավոր T129 Atak հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) Թուրքիայի ցամաքային ուժերին մատակարարել է ևս երեք միավոր T129 Atak հարվածային ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) էջը։ 

Հիշեցնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Վերջին անգամ Թուրքիան այս ինքնաթիռներից ստացել է այս տարվա մայիսին։ Նշվում էր, որ Թուրքիայի ուժային կառույցներին՝ բանակին, ժանդարմերիային, արդեն 35 միավոր «Աթաք» ուղղաթիռ է հանձնվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *