Daily Archives: Նոյեմբեր 28, 2017

Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից բնակարանով կապահովվի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիք

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով Նոյեմբեր 28, 2017 17:32 | RAZM.INFO - ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևանում 974 մլն 724 հազար դրամով ձեռքբերել 76 բնակարան և 525 մլն 276 հազար դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքի անհատույց տրամադրել բնակարանների գնման վկայագրեր: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում Նոյեմբեր 28, 2017 17:23 | RAZM.INFO - Նոյեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Ասոս շրջանում: Ըստ թուրքական կողմի՝ ոչնչացվել է զինյալների 41 թիրախ:  Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Ադրբեջանի Ղազախ շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Նոյեմբեր 28, 2017 17:13 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական ճեպազրույցը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: Մասնակցել են  մարզպետի տեղակալը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ: Continue reading

Ստորագրվել է Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների միջև համագործակցության 2018 թ. ծրագիրը

Նոյեմբեր 28, 2017 16:40 | RAZM.INFO - Հայաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները ստորագրել են ՀՀ և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Continue reading

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել միջդիրքային գոտում հայտնաբերած ադրբեջանցի զինծառայողի դիակը

Նոյեմբեր 28, 2017 16:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցվել միջդիրքային գոտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Continue reading

Այսօր Հայաստանը կհանձնի միջդիրքային գոտում հայտաբերված ադրբեջանցի զինծառայողի դիակը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողի հուղարկավորություն Նոյեմբեր 28, 2017 14:16 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցելու միջդիրքային գոտում գտնված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Continue reading

ՀՀ նախագահը ստորագրել է ներմուծվող ռազմական արտադրանքը ԱԱՀ-ից ազատելու մասին օրենքը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Նոյեմբեր 28, 2017 14:15 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած օրենքը, որով ՀՀ և այլ երկրների միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Continue reading

ՀՀ ՊՆ-ն մասնակցում է Չինաստանում ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին

Լիբանանում ՀՀ խաղաղապահները Նոյեմբեր 28, 2017 13:44 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին: Continue reading

Ադրբեջանում ավարտական կուրսանտների դաշտային վարժանքներ են մեկնարկել

Ադրբեջանցի կուրսանտները մեկնում են զորավարժության Նոյեմբեր 28, 2017 13:06 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին մեկնարկել են Ադրբեջանի ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների դաշտային վարժանքներ: Կուրսանտները երթով տեղակայվել են «Ղարահեյբեթ» զորավարժարանում: Ներգրավվել են միայն ավարտական՝ 4-րդ կուրսի ուսանողները: Continue reading

ԱՄՆ զինուժի թվաքանակը Իրաքում և Աֆղանստանում հայտարարվածից զգալիորեն ավել է

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ Նոյեմբեր 28, 2017 12:32 | RAZM.INFO - Պենտագոնը հրապարակել է բանակի և Ազգային գվարդիայի թվաքանակը, այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող, իսկ Աֆղանստանում՝ 15.298: Թուրքիայում ամերիկյան զինուժի թվաքանակը հաշվվում է 2174: Տվյալները ներկայացված են ըստ 30.09.2017 թ,: Continue reading