Ստորագրվել է Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների միջև համագործակցության 2018 թ. ծրագիրը

Հայաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները ստորագրել են ՀՀ և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Նախարարները ստորագրել են նաև այլ փաստաթղթեր:

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը և Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել են նոյեմբերի 28-ին, Բելառուսում:

Նշվում է, որ Վիգեն Սարգսյանն հայտնել է, որ ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկ է մեկնել նոյեմբերի 27-ին, Բելառուսի ՊՆ հրավերով:

Նոյեմբերի 30-ին ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *