Ադրբեջանում ավարտական կուրսանտների դաշտային վարժանքներ են մեկնարկել

Նոյեմբերի 28-ին մեկնարկել են Ադրբեջանի ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների դաշտային վարժանքներ: Կուրսանտները երթով տեղակայվել են «Ղարահեյբեթ» զորավարժարանում: Ներգրավվել են միայն ավարտական՝ 4-րդ կուրսի ուսանողները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանցի կուրսանտները մեկնում են զորավարժության

Ադրբեջանցի կուրսանտները մեկնում են զորավարժության

Դաշտային ելքի հայտարարվող հիմնական նպատակը կրակային վարժանքների անցկացմամբ կուրսանտների մարտական պատրաստականության աստիճանի ստուգումը, տեխնիկայի օգտագործման, մարտում զորքի ղեկավարման կանոնների, մեխանիզմների հետ կապված առաջադրանքների կատարումն է:

Նշվում է, որ վարժանքներին կներգրավվի տարբեր նշանակության զինտեխնիկա: Հավելենք, որ կուրսանտները արդեն 2018 թ. ամռանից պետք է նշանակվեն համապատասխան զորամասեր՝ հետագա սպայական ծառայության համար:

Հիշեցնենք, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվեցին խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *