Daily Archives: Ապրիլ 28, 2017

Նախիջևանում անցկացվել են բժիշկների զորակոչի վարժանքներ

Նախիջևանում անցկացվել են ռազմաբժիշկների վարժանքներ Ապրիլ 28, 2017 11:46 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր: Continue reading

Թուրքիայի հարվածները սպառնում էին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զինծառայողներին. Պետդեպ

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Ապրիլ 28, 2017 11:29 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները ապրիլի 27-ին հայտարարել է, որ նախորդ օրերին Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինուժի ավիահարվածները վտանգի տակ էին դրել այնտեղ գործող ամերիկյան զինվորականների կյանքը: Թոները խստորեն քննադատել է Թուրքիայի գործողությունները: Continue reading

Իրանա-պակիստանյան սահմանին սպանվել են իրանցի սահմանապահներ

Իրանցի սահմանապահներ Ապրիլ 28, 2017 11:03 | RAZM.INFO - Իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 10 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են։ Իրանի ոստիկանական ուժերի խոսնակ Մոնթազեր Ալմեհդիի խոսքերով՝ սահմանապահները սպանվել են հեռահար զենքի միջոցով։ Continue reading

Սիրիայի բանակը չեզոքացրել է Համայում գործող զինյալների հիմնական մասին

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության Ապրիլ 28, 2017 10:35 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը երկրի ռուսաստանյան օդուժի օգնությամբ չեզոքացրել են Համայի շրջանում գործող ահաբեկիչների հիմնական մասին:  Continue reading

Թուրքական օդուժի հարվածներից Իրաքում սպանվել են նաև Թուրքիայի «դաշնակից քրդեր»

Ապրիլ 28, 2017 10:12 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազույցում ցավակցություն է հայտնել թուրքական օդուժի գործողությունների արդյունքում սպանված քուրդ զինծառայողների համար: Continue reading