Նախիջևանում անցկացվել են բժիշկների զորակոչի վարժանքներ

Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ դաշտային հոսպիտալ

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ դաշտային հոսպիտալ

Անցկացվել են բժշկական հաստատություններից անձնակազմի պարտադիր զորակոչի, շտապ օգնության մեքենաների ներգրավման վարժանքներ: Բացազատվել է զինվորական դաշտային հոսպիտալը, անցկացվել են դասախոսություններ, մարզումներ:

Վարժանքները ղեկավարել են Նախիջևանի առողջապահության նախարար Նիյազի Նովրուզովը, զորակոչի պետական ծառայության պետ, գեներալ-մայոր Սահավեթ Սալմանովը, առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ հրամանատարաշտաբային վարժանքները շարունակվում են:

Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքներից

Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքներից

Նախիջևանում անցկացվել են ռազմաբժիշկների վարժանքներ

Նախիջևանում անցկացվել են ռազմաբժիշկների վարժանքներ

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը  սովորում է կրակել «Իգլա-1» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը սովորում է կրակել «Իգլա-1» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *