Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 54 զինծառայողից կազմված հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող «Վճռական առաքելություն» գործողությունից: Ավելի վաղ Աֆղանստան էր մեկնել փոխարինող խումբը:
Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանցի զինծառայողների նախորդ խումբը Աֆղանաստան է մեկնել ապրիլի 12-ին:
Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների թիվը ներկայում 94 է, այդ թվում՝ 90 զինծառայող, 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 զինծառայող։
Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից։
2014-ի դեկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ի ուժերը ավարտել են Աֆղանստանում ISAF առաքելությունը : Նույն օրը տրվել է նոր առաքելության մեկնարկը, որի շրջանակներում Աֆղանստանում առկա զինուժի թվաքանակը կրճատվել է: ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների զինծառայողները հիմնականում կատարում են աֆղանական բանակի ուսուցանման գործծունեւոյթւոն:
«Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված է նաև Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող: