Սիրիայի բանակը չեզոքացրել է Համայում գործող զինյալների հիմնական մասին

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը երկրի ռուսաստանյան օդուժի օգնությամբ չեզոքացրել են Համայի շրջանում գործող ահաբեկիչների հիմնական մասին: Այս մասին Ռուդսկոյը հայտնել է Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին:

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության

Ռուդսկոյը նշել է, որ Համայում սիրիական բանակի գործողությունների արդյունքում այնտեղ տեղակայված 10 հազար զինյալներից 6800-ը սպանվել, կամ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Ռուդսկոյը հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի օդուժի աջակցությամբ՝ Սիրիայի կառավարական բանակը Սիրիայի Համա նահանգի շրջանում ոչնչացրել է ավելի քան 2100 գրոհային զինյալների, նրանց 55 միավոր զրահատեխնիկա, 22 միավոր «շեհիդ մոբիլ» (մեքենա, որը զինված է հեռակառավարվող պայթուցիկով), ավելի քան 100 միավոր մեքենա՝ ծանր սպառազինությամբ:

Մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ կառավարական բանակը Համայում մարտեր է մղում զինյալների դեմ,  որոնք մարտի 23-ին առավելության էին հասել Սիրիայի բանակի նկատմամբ Համայի հյուսիսում՝ մարտի 21-ից Համայում գրավելով 11 գյուղ և շրջան, որոնց հիմնական մասը կառավարական ուժերը ավելի ուշ հետ էին վերցրել:

«Ջաբաթ ալ-Նուսրա» խմբավորումից բացի, ներգրավված էին նաև «Թահրիր ալ-Շամ», «Ահրար ալ-Շամ» և այլ զինված խմբավորումներ, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակը»։

ապրիլի 27-ին կայացած համաժողովի շրջանակներում Ռուդսկոյը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերել ՌԴ ԶՈւ ավիախմբի գրեթե կեսը: Քանի որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների թվաքանակը նվազել է, և այդ ինքնաթիռներն այնտեղ պահելու անհրաժեշտություն այլևս չկա:

Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողությունների մեկնարկից երկրի օդուժը 23 հազար մարտական թռիչք է իրականացրել՝ ահաբեկիչների դիրքերին հասցնելով 77 հազար հարված:

ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայում իրենք կիրառում են 80 միավոր անօդաչու թռչող սարք: Բացի այդ, Ռուսաստանը Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերել ՌԴ ԶՈւ ավիախմբի գրեթե կեսը: Քանի որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների թվաքանակը նվազել է, և այդ ինքնաթիռներն այնտեղ պահելու անհրաժեշտություն այլևս չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *