Daily Archives: Մայիս 17, 2016

ՀՀ ՊՆ տեղակալ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի ՊՆ-ում և ԱԳՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումներից մեկը Գերմանիայում Մայիս 17, 2016 19:46 | RAZM.INFO - Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Դոկտոր Ֆոն Գեյերի և արտաքին գործերի նախարարության՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ: Continue reading

Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկը վարժանքներ է արել

Բակո Սահակյանն այցելել է ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի անդամներին Մայիս 17, 2016 17:25 | RAZM.INFO - Մայիսի 17-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի ուսումնավարժական պարապմունքներին հետևելու նպատակով այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն: Continue reading

ՀՀ ՊՆ խաղաղապահները մասնակցելու են ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններին

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում Մայիս 17, 2016 17:12 | RAZM.INFO - Մայիսի 17-ից 19-ը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Continue reading

Արցախի ղեկավարությունը քննարկել է բանակի կենսագործունեության հարցեր

Խորհրդակցություն Արցախի նախագահի մասնակցությամբ Մայիս 17, 2016 14:28 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Continue reading

Առաջնագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Թահիրլի Նաթիգ Նամիգ օղլուն (Tahirli Natiq Namiq oğlu) Մայիս 17, 2016 10:50 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 17-ին, առաջնագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Թահիրլի Նաթիգ Նամիգ օղլուն (Tahirli Natiq Namiq oğlu)։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Continue reading

Մայիսի լույս 17-ի գիշերը թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող․ Ադրբեջանի զինուժը սրել է իրավիճակը

Մայիս 17, 2016 9:20 | RAZM.INFO - Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով ու հետևակի մարտական մեքենայով (30 արկ), 60 մմ ականանետներով (16 արկ) և ԱԳՍ-17 նռնականետներով (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Continue reading

Սարգսյանը և Ալիևը համանախագահողների հետ քննարկել են Արցախի շուրջ բանակցությունների վերսկսման ուղիները

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ Մայիս 17, 2016 1:25 | RAZM.INFO - Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Continue reading