Daily Archives: Մայիս 26, 2016

ՀՀ-ում ՀԱՊԿ «Կոբալտ» զորավարժությունն ավարտվել է ահաբեկչական խմբի չեզոքացմամբ

Մայիս 26, 2016 19:30 | RAZM.INFO - Մայիսի 26-ին ՀՀ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ոստիկանական զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական, հակաահաբեկչական զորավարժության գործնական փուլը: Continue reading

ՀՀ նախագահը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանում ընթացող զորավարժությունը

ՀՀ նախագահի և ՀԱՊԿ քարտուղարի հանդիպումը՝ ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ Մայիս 26, 2016 18:37 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Continue reading

Սեյրան Օհանյանը Կասպրշիկին տեղեկացրել է առաջնագծի իրավիճակի մասին

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱՆջեյ Կասպրշիկին Մայիս 26, 2016 17:40 | RAZM.INFO - Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ և քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը: Continue reading

ՆԱՏՕ-ի՝ Վարշավայի գագաթաժողովում Վրաստանի պատվիրակությունը ղեկավարելու է այդ երկրի նախագահը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մայիս 26, 2016 17:22 | RAZM.INFO - Այս տարվա հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում վրաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Continue reading

[Լրացված] Զինծառայողի սպանության դեպքի առթիվ ձերբակալվել է կասկածյալ

Մայիս 26, 2016 14:17 | RAZM.INFO - Մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Continue reading

Մայիսի 25-ին մահացել է ՊԲ զինծառայող

Մայիս 26, 2016 12:21 | RAZM.INFO - Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1997 թվականի ծնված Վահե Արգամի Եղոյանը: Կատարվում է քննություն: Continue reading

Մայիսի լույս 26-ի գիշերը հակառակորդը վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Մայիս 26, 2016 11:45 | RAZM.INFO - Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս  26-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել  կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: Continue reading