Daily Archives: Մայիս 6, 2016

Կներկայացվի զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման նոր նախագիծ

Մայիս 6, 2016 19:53 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 6-ին ՀՀ ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովն իր օրակարգից հանել է զինծառայությունի տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագիծը, քանի որ առաջիկայում սպասվում է կառավարության նմանաբնույթ, ավելի ընդգրկուն նախագծին: Continue reading

Մայիսի վերջին կստորագրվի ՆԱՏՕ-ի հետ Մոնտենեգրոյի ասոցացման արձանագրությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից Մայիս 6, 2016 17:47 | RAZM.INFO - «ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ դառնալն ապահովելու է Մոնտենեգրոյի երկարաժամկետ կայունությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Մոնտենեգրո այցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնակա կայքը։ Continue reading

Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցապահովման հարցով խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Աշխատանքային խոհրդակցություն՝նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Մայիս 6, 2016 15:13 | RAZM.INFO - Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում աշխատանքային խոհրդակցություն է անցկացվել՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Continue reading

ՀՀ ԱԺ-ում ընդունել են ՀՀ ՊՌՎ արդյունքների իրականացմանն օգնող օտարերկրյա մասնագետներին

ՀՀ ԱԺ-ում ընդունել են ամերիկացի և բրիտանացի մասնագետներին Մայիս 6, 2016 12:07 | RAZM.INFO - Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ընդունել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացմանն օժանդակող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խմբին: Continue reading

Մայիսի լույս 6-ի գիշերը հակառակորդը կրակել է հիմնականում հրազենով

Դիրքապահ զինծառայող Մայիս 6, 2016 9:33 | RAZM.INFO - Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՌՊԳ-7): Continue reading