Daily Archives: Մայիս 23, 2016

Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է գնահատման փուլն ու 3 տարով միացել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին (NRF)

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մայիս 23, 2016 19:34 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 23-ին, Վրաստանի Վազիանի զորավարժարանում այդ երկրի զինված ուժերի առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը ցուցադրական զորավարժություն է արել և անցել ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։ Continue reading

Ադրբեջանական զինուժը մարտական կրակով վարժանքներ է անցկացրել բնակեցված շրջաններում

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը բնակելի տարածքում մարտական հրթիռ է արձակում Մայիս 23, 2016 18:15 | RAZM.INFO - Մայիսի 17–19-ին Ադրբեջանի սահմանապահները վարժանքներ են անցկացրել ադրբեջանա-վրացական սահմանի մոտ: Ուշագրավ է, որ վարժանքների ընթացքում ուղղաթիռները կառավարվող և չկառավարվող հրթիռներ են արձակել՝ գտնվելով բնակավայրի օդային տարածքում:  Continue reading

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ադրբեջանի հսկայական կորուստները ապրիլյան մարտերի ընթացքում

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Մայիս 23, 2016 17:52 | RAZM.INFO - Մայիսի 16-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները, սակայն ադրբեջանական կողմի կորուստները հսկայական են եղել, այդ թվում նաև [հայկական կողմի կորուստների հետ] համեմատության մեջ: Continue reading

Հայ-ռուսական զորախումբը հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել Թուրքիայի սահմանին

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը Մայիս 23, 2016 17:06 | RAZM.INFO - Մայիսի 12-ից 14-ը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ Հայաստանում` հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին հետևել է զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։ Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին

ՀՀ ՊՆ-ում ամերիկացի զինվորականների հետ քննարկվել են համագործակցության հարցեր Մայիս 23, 2016 15:56 | RAZM.INFO - Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ (Բեն) Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ: Continue reading

Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ կապի պետ

Կապի զորքերի տարբերանշանը Մայիս 23, 2016 14:41 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Continue reading

Նախագահը ՀՀ ԶՈւ սպառազինության պետի պաշտոնից ազատել է Մելսիկ Չիլինգարյանին

ՀՀ ՊՆ վարչական համալիր Մայիս 23, 2016 14:28 | RAZM.INFO - Մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։ Continue reading

Երևանում բացվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը

Մարշալ համազասպ Բաբաջանյանի արձանը Երևանում (Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը) Մայիս 23, 2016 12:39 | RAZM.INFO - Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում այսօր՝ մայիսի 23-ին, բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Continue reading

ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն այցելել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

Խորհրդարանականներին ներկայացվել է «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքը Մայիս 23, 2016 11:09 | RAZM.INFO - Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մայիսի 21-ին աշխատանքային այցով եղել է Չարենցավանում` ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու համար: Continue reading

Մայիսի լույս 23-ի գիշերը հանգիստ է եղել առաջնագծում

Մայիս 23, 2016 10:57 | RAZM.INFO - Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերn Արցախի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներով: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը Continue reading