Նախագահը ՀՀ ԶՈւ սպառազինության պետի պաշտոնից ազատել է Մելսիկ Չիլինգարյանին

Մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:

Նշենք, որ մինչ այս՝ ապրիլի 26-ին, նախագահի հրամանագրերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատել է Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Բացի այդ, մայիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Աբրահամյանն ընդունել է մեղքը և փոխհատուցել պատճառած վնասը:

One response to “Նախագահը ՀՀ ԶՈւ սպառազինության պետի պաշտոնից ազատել է Մելսիկ Չիլինգարյանին

  1. Pingback: Ձերբակալվել են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ևս 2 գնդապետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *