Հայ-ռուսական զորախումբը հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել Թուրքիայի սահմանին

Մայիսի 12-ից 14-ը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ Հայաստանում` հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին հետևել է զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ մայիսի 22-ի թողարկումը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը

Ստորաբաժանումներն այդ օրերի ընթացքում ըստ սահմանված կարգի և համապատասխան ցուցումների շրջանակում կատարել են իրենց առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները։

«Մեր առջև դրված հիմնական խնդիրներն էին զարգացնել մեր աշխատանքային խմբերի մասնագիտական հմտությունները, զարգացնել սպաների կողմից հստակ խնդիրների և առաջարկությունների առաջադրման գործընթացը», — «Զինուժի» լրագրողի հետ զրույցում նշել է զորախմբի հրամանատարը։

Գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը հետևել է կատարվող աշխատանքներին ու գնահատել, թե ինչպես են բացազատվում ենթակա ստորաբաժանումները և ինչ մակարդակում են նրանց մարտական պատրաստությունն ու տեսական գիտելիքները։ Հիմնական շեշտը դրվել է պաշտպանությունը գերազանց իրականացնելու վրա։

Զորավարժության շրջանակում նաև անցկացվել են դասընթացներ, որոնց ընթացքում զինծառայողները դրսևորել են իրենց մարտավարական գիտելիքներն ու ներկայացրել առաջարկներ, որոնք միտված էին հնարավոր հարձակումները կանխելու և անթերի պաշտպանություն իրականացնելուն։

«Մեր սպաները շատ նորմալ ցույց տվեցին իրենց գիտելիքները և առաջադրությունները կատարեցին բավականին լուրջ գնահատականի, — նշել է գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը, — դեռ կան հարցեր, բայց դրա վրա մենք կաշխատենք»։

Գեներալ-լեյտենանտն ընդգծել է, որ ռուսական ստորաբաժանումները նույնպես աչքի են ընկել բարձր պատրաստակամությամբ՝ տեղանքում գործելով սահմանված ժամկետներում և իրենց առջև դրված խնդիրները ճշգրիտ իրագործելով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *