Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերn Արցախի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներով: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմը շարունակել է հրաձգային զինատեսակներով անկանոն կրակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 մայիսի, 2016 | Ռազմ.info