Մայիսի լույս 6-ի գիշերը հակառակորդը կրակել է հիմնականում հրազենով

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՌՊԳ-7): Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Լրացում. ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

One response to “Մայիսի լույս 6-ի գիշերը հակառակորդը կրակել է հիմնականում հրազենով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *