Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում աշխատանքային խոհրդակցություն է անցկացվել՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Աշխատանքային խոհրդակցություն՝նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայության ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները, և առաջիկայում, ըստ համապատասխան ուղղությունների, իրականացվելիք սոցիալական ապահովման միջոցառումները:
Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը և համադրել բոլոր ջանքերը՝ կարճ ժամկետներում զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման համար:
One response to “Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցապահովման հարցով խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում”