Մայիսի լույս 26-ի գիշերը հակառակորդը վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս  26-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել  կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Ադրբեջանական կողմը շարունակել է հրաձգային զինատեսակներով անկանոն կրակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *