Մայիսի լույս 17-ի գիշերը թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող․ Ադրբեջանի զինուժը սրել է իրավիճակը

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով ու հետևակի մարտական մեքենայով (30 արկ), 60 մմ ականանետներով (16 արկ) և ԱԳՍ-17 նռնականետներով (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, թշնամու կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկման ընթացքում։

Պաշտպանության բանակը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներով անկանոն կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

2 responses to “Մայիսի լույս 17-ի գիշերը թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող․ Ադրբեջանի զինուժը սրել է իրավիճակը

  1. Pingback: Առաջնագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *