Մայիսի 17-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի ուսումնավարժական պարապմունքներին հետևելու նպատակով այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն:
Բակո Սահակյանին ուղեկցել են ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նորակազմ գումարտակի տղաները հասցրել են կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել զինվորական կեցվածք, ներդաշնակվել նոր ստորաբաժանումներում, թարմացրել մարտավարամասնագիտական գիտելիքները և այժմ լիովին պատրաստ են հետագա խնդիրների կատարմանը:
Պարապմունքների ավարտին Բակո Սահակյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, ինչպես նաև շեշտել, որ «ազատամարտիկը, որպես հավաքական կերպար եղել և շարունակում է մնալ բոլորիս հպարտության խորհրդանիշն ու մեր անվտանգության կարևոր հենասյուներից մեկը»:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info