Արցախի ղեկավարությունը քննարկել է բանակի կենսագործունեության հարցեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Խորհրդակցություն Արցախի նախագահի մասնակցությամբ

Խորհրդակցություն Արցախի նախագահի մասնակցությամբ

Զեկույցներով հանդես են եկել բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները և համապատասխան մարմինների ղեկավարները:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը, այլ պաշտոնյաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *