Այսօր՝ մայիսի 17-ին, առաջնագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Թահիրլի Նաթիգ Նամիգ օղլուն (Tahirli Natiq Namiq oğlu)։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկակական կողմի զինադադարի խախտման արդյունքում»։
Նշենք, որ ավելի վաղ հայկական կողմը հայտնել է, որ մայիսի լույս 17-ի գիշերն ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ մեկ զինծառայող։ Պաշտպանության բանակը հայտարարել է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: