Daily Archives: Հունվար 27, 2015

Ուղղաթիռի խոցման գործով մեղավորներն ազատվել են աշխատանքից

Հունվար 27, 2015 19:21 | RAZM.INFO - 2014թ. նոյեմբերին ՀՀ ԶՈւ ուղղաթիռի խոցման դեպքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունում անցկացվել է ծառայողական քննություն, մեղավորները տույժ են ստացել, պաշտոնանկություներ են եղել, ընթացքի մեջ է նաև հարուցված քրեական գործը: Continue reading

Քոբանի քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից

Քրդական փեշմերգեի մարտիկները Հունվար 27, 2015 18:49 | RAZM.INFO - Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: Չնայած ահաբեկիչների դեմ պայքարը դեռ ավարտված չէ, սակայն ԻՊ զինյալները գլխովին ջախջախվել են Քոբանիում՝ կորցնելով վերահսկողությունը ռազմավարական նշանակության քաղաքի նկատմամբ։  Continue reading

2014թ. ՀՀ զինված ուժերը մասնակցել են միջազգային 8 զորավարժության

ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը մեկնում է Գերմանիա Հունվար 27, 2015 17:38 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու դիտորդները 2014 թվականի ընթացքում մասնակցել են ՀԱՊԿ «Ռուբեժ», «Փոխգործակցություն» ու «Անքակտելի եղբայրություն», ինչպես նաև ամերիկյան կողմի կազամակերպած 5 զորավարժությունների Continue reading

ՀՀ ԶՈւ սպառազինության համալրման համար շեշտը դրվում է հայկական ձեռնարկությունների վրա. Սեյրան Օհանյան

Հայաստանի ու Լեհաստանի հյուրերը ծանոթանում են «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքին Հունվար 27, 2015 17:30 | RAZM.INFO - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 27-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայկական զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրերին: Continue reading

ՀՀ ԶՈւ-ն կարող է Ադրբեջանի առաջնագիծը վերածել այնպիսի թեժ կետի, որից հակառակորդը գլուխ չի հանի. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան Հունվար 27, 2015 16:34 | RAZM.INFO - Հարևան պետությունը ցանկանում է լարված պահել Հայաստանի հետ սահմանները, որպեսզի քաղաքական զիջումներ պարտադրի: Դրա նպատակով ադրբեջանական կողմը շարունակում է զինվել ու մերժողական դիրքորոշում բռնել Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացքում: Continue reading

Բուլղարիան հնարավոր է զինված ուժերը ներգրավի Թուրքիայի հետ սահմանը հսկելու համար

Թուրքիա-Բուլղարիա սահմանը Հունվար 27, 2015 14:35 | RAZM.INFO - Բուլղարիայի բանակային ստորաբաժանումները կազմակերպչական աջակցություն են ապահովելու Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու և փախստականների ներհոսքի  ենթադրվող աճը կանխելու համար. հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչեվը: Continue reading

Թուրքիան մտադիր է ստեղծել ռադիոէլեկտրոնային պայքարի սեփական ինքնաթիռներ

«Ասլեսան» ընկերության նախագծման ռադիոտեղորոշիչ կայան Հունվար 27, 2015 13:56 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հունվարի 16-ին  ռադոէլեկտրոնային խլացուցիչ համակարգի ներդրման «Գյոլգե» (Ստվեր) ծրագրի համար առաջարկությունների փաստաթուղթ է հրապարակել (Request for Proposal), որտեղ ներկայացված էին համակարգի գնման համար հայտարարված մրցույթի պայմանները։ Continue reading