Քոբանի քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից

Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: Չնայած ահաբեկիչների դեմ պայքարը դեռ ավարտված չէ, սակայն ԻՊ զինյալները գլխովին ջախջախվել են Քոբանիում՝ կորցնելով վերահսկողությունը ռազմավարական նշանակության քաղաքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հունվարի 26-ի հայտարարությանը:

Քրդական փեշմերգեի զինվորները Քոբանիում

Քրդական փեշմերգեի զինվորները Քոբանիում

Քաղաքն ամբողջապես անցել է քրդերին, որոնք օժանդակություն են ստանում Հյուսիսային Իրաքի ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներից և Սիրիայի Ազատ բանակից: Քոբանիում ևս  ահաբեկիչների դեմ պայքարում ներգրավված է նաև «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել «Իսլամական պետության» դեմ պայքարող տեղական ուժերին:

Փսակին, անդրադառնալով Բաշար Ասադի՝  հունվարի 26-ին Foreign Affairs ամսագրի կայքում հրապարակված հարցազրույցին՝ ըստ որի ԱՄՆ-ի գխավորած միջազգային կոալիցիայի օդային հարվածները շարունակելը քննարկվելու է  պաշտոնական Դամասկոսի հետ կնքվելիք պայմանագրում, և պայքարին ներգրավվելու են սիրիական պետական զորքերը, նշել է, որ Ասադը միայն վերահաստատելու է իրենց որոշումը։

Տեղեկացնենք, որ 2014-ի սեպտեմբերին ստեղծված ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան «Իսլամական Պետության» զինյալների դիրքերին մինչ օրս հասցրել է մոտ 1600 օդային հարված:

2 responses to “Քոբանի քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից

  1. Pingback: «Իսլամական պետության» գրոհայինները Թուրքիայի սահմանից ներխուժել են Քոբանի | Ռազմ.info

  2. Pingback: ԻՊ-ն նոր հարձակումներ է սկսել Սիրիայի հյուսիսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *