Բուլղարիայի բանակային ստորաբաժանումները կազմակերպչական աջակցություն են ապահովելու Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու և փախստականների ներհոսքի ենթադրվող աճը կանխելու համար. հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչեվը: Այս մասին գրում է բուլղարական Sofia Globe լրատվականը:
Հարկ է նշել, որ վերջերս Բուլղարիայում հաճախ է շրջանառվում այն հարցը, թե արդյոք պետք է ռազամական ուժեր տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիայի հետ սահմանին:
Հատկանաշական է, որ Բուլղարիայի նախագահ Ռոսսեն Փկեվնլիեվը, ով նաև երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, անցած շաբաթ իր հանրային խոսքում դեմ էր արտահայտվել սահմանի ռազմականացմանը՝ նշելով, որ դա կբերի դիվանագիտական սկանդալի։
Թեմային վերաբերող հայտարարությամբ էր հանդես եկել նաև Բուլղարիայի վարչապետը, ով հայտրարել էր՝ Թուրքիայի հետ սահմանին զորքեր տեղակայելը երբեք չի եղել իրենց ծրագրերի մեջ։
Նշենք, որ թեպետ հարևան պետություններ Թուրքիան և Բուլղարիան միևնույն ռազմական դաշինքի (ՆԱՏՕ) անդամ են, այդուհանդրձ, երկու պետությունների հարաբերություններում կա լարվածություն, որի հիմքում ընկած է պատմական անցյալը՝ հատկապես Օսմանյան կայսրության շրջանում բուլղարների նկատմամբ իրականացված հալածանքները։