Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու դիտորդները 2014 թվականի ընթացքում մասնակցել են ՀԱՊԿ «Ռուբեժ», «Փոխգործակցություն» ու «Անքակտելի եղբայրություն», ինչպես նաև ամերիկյան կողմի կազամակերպած 5 զորավարժությունների, որոնցից նշանավոր էին «Կոսովոյի ուժեր», «Պլատինե արծիվ» և «Վիկինգ» զորավարժությունները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր՝ հունվարի 27-ին, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայաստանի զինված ուժերի միջազգային համագործակցության մյուս ոլորտներին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու 2014 թվականի ընթացքում շարունակել են առանց պատահարների ու կորուստների ծառայել Կոսովոյի ու Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններում, ու միացել են նաև Լիբանանում խաղաղապահ առաքելությանը:
Ավելացնենք, որ հայ խաղաղապահները ներկայում ծառայում են նշված երեք երկրներում տարբեր առաքելությունների շրջանակներում: Խաղաղապահների տեղակայման նպատակը միջազգային խաղաղության ամրապնդումն ու միջազգային փորձի փոխանակումն է:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info