Monthly Archives: Դեկտեմբեր 2014

Հայկական զինուժի կորուստները 2014 թվականին. Ռազմինֆո

Դեկտեմբեր 31, 2014 15:30 | RAZM.INFO - Հայկական բանակը 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ունեցել է 46 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը աճել է մոտ 50 տոկոսով։ Աճը պայմանավորված է առաջնագծում արձանագրված միջադեպերի քանակի ավելացմամբ։ Continue reading

Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի կորուստները 2014-ին. Ռազմինֆո

Ադրբեջանցի զոհված զինծառայող Դեկտեմբեր 31, 2014 15:30 | RAZM.INFO - Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները 2014-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2014-ի դեկտեմբերին. Ռազմինֆո

Դեկտեմբեր 31, 2014 13:07 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 3 զոհ և 2 վիրավոր։ 2013 թվականի նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 2 կորուստ: Continue reading

Վրաստանում ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը Դեկտեմբեր 30, 2014 21:55 | RAZM.INFO - Դեկտեմբերի 28-ին կախված վիճակում հայտնաբերվել է Վրաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Դավիթ Գելաշվիլին: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը: Continue reading

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ամփոփվել են անցնող տարվա արդյունքները

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 30, 2014 16:51 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում ամփոփվել են անցնող տարվա մարտական պատրաստության արդյունքները: Նախորդ տարվա համեմատ 4,5 անգամ ավելացել են կրակային պատրաստության, մարտական մեքենաների վարման, ուղղաթիռների ու ինքնաթիռների թռիչքների պարապմունքները: Continue reading

Ադրբեջանում ինքնասպանություն է գործել ռազմածովային ուժերի զինծառայող

Դեկտեմբեր 29, 2014 21:22 | RAZM.INFO - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեկտեմբերի 25-ին գրանցվել է ինքնասպանության դեպք ու ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1990-ին ծնված Գարաև Մայիս Գուսար օղլուն է, ով ծառայում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում։ Continue reading

Հրապարակվել է Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների դատավճիռը

Ստեփանակերտում մեկնարկել է զինված ադրբեջանցիների դատավարությունը Դեկտեմբեր 29, 2014 17:45 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է հուլիսին Շահումյանի շրջանով Արցախի պետական սահմանն ապօրինաբար հատած զինված ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ գուլիևի դատավճիռը։ Continue reading

Փոփոխություններ Թուրքիայի ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքում

Թուրքիայի զինված ուժերում ծառայող կին ենթասպաներ Դեկտեմբեր 29, 2014 16:52 | RAZM.INFO - Համաձայն նոր փոփոխությունների՝ սահմանվում է առավել խիստ վերահսկողությունն զինվորների նամակների և զինծառայող ենթասպա կանանց թույլատրվում է ըստ ցանկության դիմահարդարում անել և կտրել մազերը։ Continue reading

Թուրքիայում բախումներ են եղել քրդական երկու կուսակցությունների միջև. կան զոհեր

Թուրքիայի Ջիզրե գավառում տեղի ունեցած բախումները՝ քրդական երկու կուսակցութունների միջև Դեկտեմբեր 29, 2014 15:32 | RAZM.INFO - Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում դեկտեմբերի 27-ին զինված բախումներ են եղել քրդական երկու կուսակցությունների անդամների միջև, ինչի արդյունքում սպանվել է 3, վիրավորվել՝ ևս երեք մարդ։ Continue reading

Աֆղանստանում ավարտեց ՆԱՏՕ-ի ISAF առաքելությունը

Աֆղանստանում իջեցնում են Միջազգային անվտանգության աջակցության ուժերի դրոշը Դեկտեմբեր 29, 2014 13:20 | RAZM.INFO - Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին իջեցվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը հանձնում են տեղական ուժերին Continue reading