Դեկտեմբերի 28-ին կախված վիճակում հայտնաբերվել է Վրաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Դավիթ Գելաշվիլին: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը:
Ինչպես հայտնում է գերատեսչության կայքը` զինծառայողն այդ օրն արձակուրդում է եղել:
1994 թվականին ծնված Գելաշվիլին պայմանագրային հիմունքներով ծառայում էր 2012 թվականից: Հարուցվել է քրեական գործ, գործը հետաքննում է Վրաստանի ՆԳՆ-ի համապատասխան բաժինը: Այլ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում: