Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի կորուստները 2014-ին. Ռազմինֆո

Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները 2014-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» և «ոչ մարտական» բաժանումով։ Մարտական կորուստների թվում են հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանված զինծառայողները։

Ոչ մարտական կորուստների թվին են դասվել դժբախտ պատահարների (ներառյալ ավտովթարներ), սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների և արտակարգ պատահարների հետևանքով գրանցված միջադեպերի արդյունքում մահացածները։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունները և ադրբեջանական մամուլի հրապարակումները։

Կարևոր հանգամանք է այն, որ օգոստոսին շփման գծում լարվածության ժամանակ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ու սոցցանցերի օգտատերեր սկսեցին տեղեկություններ հրապարակել բանակային տարբեր ստորաբաժանումների տեղաշարժերի, ինչպես նաև զոհերի ու վիրավորների մասին։

Ինֆորմացիոն այդպիսի «արտահոսքերի» բացառման նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2014թ. սեպտեմբերի 24-ին ստորագրեց հրամանագիր, որով պետական մի շարք գերատեսչություններին հանձնարարվում էր վերացնել «տեղեկատվական դաշտի խոցելի տեղերը»։ Արդյունքում, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը զոհերի մասին տեղեկություններ սկսեց հաղորդել խիստ հազվադեպ։

Նման իրավիճակում զինծառայողների մահվան պատճառ դարձած միջադեպերի մասին տեղեկությունները բաց աղբյուրներում հասանելի էր հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների կայքերում։

Կարևոր է նշել նաև ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի գործունեության սահմանափակումը։ Կենտրոնը ադրբեջանական բանակում և ուժային այլ կառույցներում գրանցված կորուստների վերաբերյալ հրապարակում էր ամսեկան ամփոփագրեր, սակայն 2014-ի սեպտեմբերից ի վեր դրանց հրապարակումը դադարեցվեց, ինչն, ամենայն հավանականությամբ, նույնպես կապված է Իլհամ Ալիևի ստորագրած վերոնշյալ հրամանագրի հետ, որով բանակային անցուդարձի լուսաբանման հարցում մտցվեցին սահմանափակումենր։

2014 թվականի կորուստները

Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում 2014-ին գրանցվել է 89 կորուստ, որից 32-ը մարտական են։

Մնացյալ 57 ոչ մարտական կորուստներն ըստ պատճառների դասակարգվում են հետևյալ կերպ.

  • Ավտովթար՝ 13
  • Ինքնասպանություն՝ 12
  • Սպանություն՝ 7
  • Հիվանդություն՝ 8
  • Զենքի հետ անզգույշ վարմունք՝ 7 ***
  • Ականի պայթյուն՝ 4
  • Դժբախտ պատահար՝ 5 (այդ թվում ջրահեղձման 3 և էլեկտրահարման 1 դեպք)
  • Անհայտ՝ 1

*** Oգոստոսի 5-ին և 6-ին, երբ իրավիճակը շփման գծում բավական լարված էր և արդեն հայտարարվել էր անցնող օրերին ադրբեջանական բանակում գրանցված մարտական 14 կորստի մասին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց առաջնագծի հատվածում ևս 3 զինծառայողի կորստի մասին, ովքեր մահացել են «զենքի հետ անզգույշ վարվելու» հետևանքով։ Կորուստները դասակարգելիս այդ 3 զինծառայողին մենք գրանցել ենք պաշտոնական վարկածով նշված բաժնում, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք ևս մարտական կորուստներ են, որոնք Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է թաքցնել։

Վիրավորները

Դեկտեմբերի 31-ի դրությամբ ադրբեջանական բանակում և ուժային մյուս կառույցներում հայտնի է դարձել զինծառայողների վիրավորվելու 113 դեպք, որոնք գրանցվել են հիմնականում հայկական ուժերի հետ ընդհարման, ականի պայթյունների, զենքի հետ անզույշ վարվելու և ավտովթարների հետևանքով։

2013 թվականի տվյալները

Բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունների համաձայն 2013-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը գրանցվել է 86 կորուստ, որից 11-ը մարտական։

Ոչ մարտական կորուստներն ըստ պատճառների դասակարգվում են հետևյալ կերպ.

  • Ինքնասպանություն՝ 10
  • Հիվանդություն՝ 16
  • Սպանություն՝ 9
  • Ավտովթար՝ 16
  • Ավիավթար (ԶՈւ Մի-17 բեռնատար ուղղաթի կործանում)՝ 3
  • Զենքի հետ անզգույշ վարմունք՝ 6
  • Դժբախտ պատահար՝ 9
  • Անհայտ՝ 6

Հայտնի է դարձել միևնույն ժամանակահատվածում վիրավորված 88 զինծառայողի մասին։

տարեթիվ

Ընդհանուր

Մարտական

Ականներ

Սպանություններ

Ինքնապանու

թյուններ

 

Առողջա

կան խնդիրներ

Դժբախտ պատահարներ

Անհայտ պատճառ

ՃՏՊ

Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ

Այլ

2012

13

3

22

19

14

16

3

2

5

97

2013

11

0

9

10

16

16

6

12

6

86

2014

        32         4               7        12          8   13             7  5          1         89

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ հայտնի դարձած կորուստների թիվը մնացել է գրեթե անփոփոխ, սակայն փոխարենը շուրջ 3 անգամ աճել են մարտական կորուստները, ինչը պայմանավորված է 2014-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածությամբ։

 

2014-ին գրանցված կորուստները նաև հայկական զինուժում

One response to “Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի կորուստները 2014-ին. Ռազմինֆո

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014 թվականին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *