Ադրբեջանում ինքնասպանություն է գործել ռազմածովային ուժերի զինծառայող

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեկտեմբերի 25-ին գրանցվել է ինքնասպանության դեպք ու ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1990-ին ծնված Գարաև Մայիս Գուսար օղլուն է, ով ծառայում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az լրատվակայքը։

Նշվում է, որ Գարաևը ինքնասպանություն է գործել բնակարանում, որը վարձակալում էր, նա կախվել է՝ օգտագործելով իր փողկապը։

Նախնական տեղեկության համաձայն, ռազմածովայինը դիմել է ծայրահեղ այդ քայլին, քանի որ մեծ գումարի պարտք ուներ տեղական բանկերից մեկին։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Նշենք, որ բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ սա ադրբեջանական բանակում և ուժային այլ կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով 89-րդ դեպքն է 2014-ի ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *