Փոփոխություններ Թուրքիայի ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքում

Համաձայն նոր փոփոխությունների՝ սահմանվում է առավել խիստ վերահսկողությունն զինվորների նամակների և զինծառայող ենթասպա կանանց թույլատրվում է ըստ ցանկության դիմահարդարում անել և կտրել մազերը։Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայի զինված ուժերում ծառայող կին ենթասպաներ

Թուրքիայի զինված ուժերում ծառայող կին ենթասպաներ

Համաձայն նամակների ուղարկման նոր կարգի՝ նամակը փակելուց և փոստով ուղարկելուց առաջ այն պետք է ներկայացվի ստորաբաժանման հրամանատարին։ Այն նամակները, որոնք կպարունակեն ստորաբաժանման անվտանգությունը վտանգող, կոնկրետ ծառայող անձերին վերաբերող նյութեր, չեն ուղարկվի։

Բացի այդ, նոր կանոններով այն զինծառայողները, ովքեր ծառայություն են իրականացնում իրենց բնակավայրերին մոտ, կարող են ամեն երեկո ազատ արձակում գնալ։

Կին ենթասպաներին էլ ներքին ծառայության կանոնագրքի փոփոխություններով մազահարդաման և դիմահարդարման իրավունք է տրվել։ Մինչ օրս այս օրենքը գործում էր կին սպաների, քաղաքացիական կին ծառայողների և զինվորական ուսումնարաններում սովորող կանանց համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *