Monthly Archives: Հունիս 2014

Իրաքն արագացված ռեժիմով Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ է ստացել Ռուսաստանից

Ռուսաստանյան Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ Հունիս 30, 2014 13:00 | RAZM.INFO - Իրաքի զինված ուժերը հունիսի լույս 29-ի գիշերը ստացել են Ռուսաստանի զինված ուժերում կիրառված 5 միավոր Սու-25 գրոհիչներ, որոնք պիտի արագ մտցնեն սպառազինության մեջ ու օգտագործեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետութուն» խմբավորման դեմ: Continue reading

Թուրքական նավախումբը երկարատև նավարկությունից հետո վերադարձավ Թուրքիա

«Բարբարոս» թուրքական նավախումբը Հունիս 30, 2014 12:20 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը, որը մարտից երկարատև նավարկման էր դուրս եկել աֆրիկյան երկրներով, հունիսի 27-ին վերադարձել է Թուրքիա, որտեղ նավաստիներին ընդունել են հանդիսավոր արարողությամբ։ Continue reading

Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 30

Հունիս 30, 2014 12:07 | RAZM.INFO -

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ Continue reading

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

Հունիս 30, 2014 11:31 | RAZM.INFO - Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր Continue reading

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին

Հունիս 30, 2014 11:27 | RAZM.INFO - Հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթումում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին: Continue reading

Ադրբեջանում զինծառայողը վեճի ժամանակ սպանել է ծառայակցին

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվորական երդման արարողությունից Հունիս 30, 2014 11:23 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել. զինծառայողը վիճաբանության ժամանակ սպանել է ծառայակցին։ Continue reading

Ռուսաստանի տանկային բիաթլոնն ավարտվեց․ հաղթողներին՝ ոսկե զրահատեխնիկա

2014-ի ՌԴ ԶՈւ համաբանակային տանկային բիաթլոնի ընթացքը։ Տանկերն ու ՀՄՄ-ները նույն շարքում Հունիս 30, 2014 11:17 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ համաբանակային տանկային բիաթլոնն ավարտվեց մորձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում։ Տանկերի մրցույթում հաղթող ճանաչվեցին ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի տանկիստները Continue reading

Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 29

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ՝ դեսանտի մարտական մեքենաներով Հունիս 29, 2014 15:25 | RAZM.INFO -

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Continue reading

Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 28

Դոնեցկ Հունիս 28, 2014 21:35 | RAZM.INFO -

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է Նախիջևանի սահմանին հայկական նոր դիրքերի հայտնվելը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով Հունիս 28, 2014 17:24 | RAZM.INFO - «Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք։ Բնական է, որ այս քայլն ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու համար, թե իրենք էլ են անյտեղ (Նախիջևանում-Ռազմինֆո) ինչ-որ բան անում։ Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի», - այսպես է մեկնաբանել հունիսին Նախիջևանի սահմանին իրադարձությունները Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ «ANS» գործակալությանը տված հարցազրույցում։ [caption id="attachment_49027" align="alignnone" width="480"]Դրվագ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցից Դրվագ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցից[/caption] Սրանով Հասանովը հաստատել է, որ հայկական զինուժը Նախիջևանի սահմանին իսկապես զբաղեցրել է նոր դիրքեր՝ հակասելով իր իսկ գերատեսչության մամուլի ծառայության օրեր առաջ արված պնդումներին։ Հիշեցնենք, որ հայկական բանակի մարտական նոր դիրքերից Ռազմինֆոյի ֆոտոռեպորտաժը լայնորեն տարածվել էր ադրբեջանական մեդիադաշտում՝ առաջացնելով լուրջ դժգոհություն Ադրբեջանում։ Ի պատասխան՝ հունիսի 19-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես պնդում էր, որ.
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հրապարակման բովանդակությունն ամբողջությամբ անհիմն է և հանդիսանում է հայկական կողմի հերթական ապատեղեկատվությունը։ Առանձին համազորային բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը Նախիջևանում։ Նշված հատվածում ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»։
[caption id="attachment_49028" align="alignnone" width="480"]ՊՆ հաղորդագրությունը ՊՆ հաղորդագրությունը[/caption] Ենթադրում ենք՝ զգալով, որ սույն տեղեկության հերքումն անարդյունք է, պաշտպանության նախարարությունում որոշել են ընդունել այն՝ ներկայացնելով ավելի մեղմ երանգներով։